Յուրաքանչյուր երեխա ծծնդյան պահից ունի կյանքի ,քաղաքացիության ու անվան իրավունք։Երեխայի ծծնդյան փաստն օրենքով գրանցվում է։Նա կարող է դադարել լինել ՀՀ քաղաքի ըստ համապատասխան օրենքի։
Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման իրավունք,ըստ դրա պետական հատուկ մարմինները երեխային առողջապահական ծառայություններից անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն են տալիս։
Երեխաներն ունեն ֆիզակական,մտավոր և հոգևոր զարգացման իրավունք։Նրա զարգացման և կենսապայմանների ապահովման պատասխանատվությունը կրում են ծնողները,իսկ եթե ծնողները անկարող ե ապահովել երեխայի զարգացումը պետությունը օգնում է։
Երեխան ունի բռնությունից պաշտպանվելու իրավունք։Ոչ ոք իրավունք չունի երեխայի հանդեպ բռնութուն կատարել,ենթարկել արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ վատ վերաբերմունքի։Պետությունը պետք պաշտպանի երեխային նման վերաբերմունքից։Երեխայի իրավունքը ոտնահարողը կպատժվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Յուր․ երեխա ունի մտքի,խղճի,դավանանքի ազատության իրավունք։Նա իրավունք ունի արտահաըտել իր կարծիքը,ստանալ ու փոխանցել ինչ-որ տեղկատվություն։Դա միայն կարող է սահմանափակվել օրենքով։Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով որոշ դեպքերում։
Երեխան ունի կրթություն ստանալու իրավունք,պետությունը ստեղծում է հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:Միջնակարգ կրթությունըպետական ուսումնական հաստատություններում անվճար է։Յուր․ երեխա ունի անվճար բարձրագույն ստանալու իրավունք պետական ուսումնական հաստատություններում,մրցութային հիմունքներից ելնելով։Պետական մարմիններըհայտնաբերում են տաղանավոր երեխաներին ու իրականացնում նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:
Յուր․ երեխա ունի ծնողներին ճանաչելու և իրենց հետ ապրելու իրավունք,բացառւթյամբ այն դեպի երբ դատարանի կողմից ծնողից կամ ծնողներից երեխայի բաժանումը անհրաժեշտություն է։պետությունը կարող է նպաստել ընտանիքի վերամիավորմանը։
Երեխայի խնամքն ու դաստիարակությունը իրականացնում են ծնողները,սակայն պետական համապատասխան մարմիններն օգնություն են ցուցաբեում ծնողներին։
Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների պարտականությունն է։Եթե երեխան խախտի ՀՀ օրենսդրությունը,ապա պատասխանատու են ծնեղները։
Եթե երեխան չի բնակվում ծնողի հետ նա ունի ծնողի հետ փոխհարաբերության իրավունք ,բացառությամբ ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:
Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:
Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի բնակության տեղ ստանալու իրավուք ըստ օրենքի։
Յուր․երեխա ծնողի մահվան դեպքում ունի ժառանգություն ստանալու իրավունք։
Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:Ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:Արգելվում է երեխայի վրա վատ հետևանքներ ունեցող տեղեկատվության ու գրականության տարածումը։
Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի:Մինչև 16 տարեկանը երեխան կարող է աշխատել ժամանակվոր,ծնողների համաձայնությամբ,եթե այն չի խանգարում կրթությանը։Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:
Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:Պետական մարմինները ստեղծում են արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ:
Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:
Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:Երեխայի պատիվը կամ արժանապատվությունը ոտնձգող ցանկացած մարդ պատժվում է ըստ օրենքի։
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխան պաշտպանվում է պետության կողմից։Պետությունը ապահովում է երեխաների խնամքը և դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու և խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով:Երեխան 16 տարեկանը կրանալուց հետո ունի միայնակ ապրելու իրավունք պետության կողմից անհրաժեշտ պայմաններ ստեղծվելու դեպքում։
Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է ՀՀ կառավարությունը:Ծնողազուրկ երեխան թոշա է ստանում։Երեխայի զարգացման համար գիշերոթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ։
Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային տալիս են անհրաժեշտ պայմաններ։Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:Հաշմանդամ երեխաների համար տեխնիկական այլ սարքեր տեխնիկական այլ սարքերի անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
Հաշմանդամ կամ կերակրողին կորցրած երեխան ստանում է թոշակ։
Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին։Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին:Զինված հակամարտությունների ժամանակ պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:
Ռազմական գործողությունների կամ այլ ընդհարումների պատճառով տուժած երեխան,օգնություն է ստանում պետության կողմից։
Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:
Չի կարելի երեխային չափահասների հետ կալանքիտակ պահել։Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:Փաստաբանի ներկայությունը երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս պարտադիր է։
Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն կամ հոգեբուժական հաստատություն է ուղարկում միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:
Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության և նամակագրության իրավունք:Այնտեղ պետք է երեխան ուղղվի և վերադաստիարակվի։